Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ոունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:





























