Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կահիրեում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին և ընդգծել Գազայի հատված օգնություն հասցնելու կարևորությունը, ինչպես նաև անհրաժեշտությունը, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը հակամարտության ընթացքում խուսափեն զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Reuters-ը։
«Առաջնորդները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և ընդգծել, որ շարժումը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին։ Վարչապետն ընդգծել է իր հանձնառությունը Գազա մարդասիրական հասանելիությունը բացելու հարցում»,- նշել է մամուլի ծառայությունը։





























