Ապաստան խնդրած մարդը, որը ցանկանում էր վրեժ լուծել Գազայի հատվածում զոհվածների համար, կատարել է ահաբեկչություն Մեծ Բրիտանիայում, տեղեկացրել է The Telegraph-ը։
Նշվել է, որ մարդը, որը Մեծ Բրիտանիա է եկել 2020թ., ոստիկանությանը հայտնել է, որ դա արել է «հանուն Պաղեստինի»։ Ինչպես նշել է պարբերականը, հանրությանն այդ միջադեպի մասին չեն տեղեկացրել։
Ուրբաթ երեկոյան խորհրդարանի անդամները հայտարարել են, որ հանրությունն իրավունք ունի իմանալ այդ մասին այն նախազգուշացումների ֆոնին, որ ցույցերը, որոնք տեղի են ունենալու այս հանգստյան օրերին, կարող են սադրել այսպես կոչված ահաբեկչական գրոհներ, որոնք կկատարվեն մեկ մարդու կողմից։
Միջադեպի մանրամասները խիստ սահմանափակված են իրավաբանական պատճառներով, բայց կասկածյալը, որն այժմ կալանքի տակ է, ձերբակալությունից հետո հայտարարել է, որ դա արել է, որովհետեւ «Իսրայելը երեխաներ է սպանել Գազայում»։
Բարձրաստիճան քաղաքական գործիչները հարց են տվել, թե ինչու այս տեղեկությունը չի հրապարակվել այն ժամանակ, երբ ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները բերված են բարձր պատրաստվածության վիճակի՝ կապված ահաբեկչական գրոհների հետ, որոնց դրդապատճառը Իսրայելի եւ Գազայի միջեւ պատերազմն է։





























