ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ռազմավարություն մշակի այն մասին, թե ով է կառավարելու Գազայի հատվածն այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակն ավարտի ՀԱՄԱՍ-ը տապալելու իր առաքելությունը:

«Կան տարբեր գաղափարներ այն մասին, թե ինչ կարող է հետևել, բայց այդ ամենը պետք է մշակվի, և դա մի բան է, որի վրա պետք է աշխատել, նույնիսկ այն դեպքում, երբ Իսրայելը բախվում է ներկայիս սպառնալիքին», - ասել է Բլինքենը NBC-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե ինչպիսին է Իսրայելի ռազմավարությունը, թե ով է կառավարելու Գազան պատերազմի ավարտից հետո, Բլինքենը պատասխանել է. «Մենք չենք կարող վերադառնալ ստատուս քվոյին: Նրանք չեն կարող վերադառնալ ստատուս քվոյին, քանի որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի կառավարման տեսանկյունից կարող է կրկնել  այն, ինչ արել է... Միևնույն ժամանակ, այն, ինչ ես լսել եմ իսրայելցիներից,   մտադրության իսպառ բացակայությունն է, նրանք Գազան կառավարելու ոչ մի  ցանկություն չունեն»։

«Այնպես որ, պետք է գտնել մի բան, որը կերաշխավորի, որ ՀԱՄԱՍ-ը չի կարողանա նորից դա անել, բայց ինչը  չի հանգեցնի Գազայի հատվածի իսրայելական վերահսկողության վերադարձին, ինչը նրանք չեն ցանկանում և չեն պատրաստվում անել»,-  հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։