Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսօր զրուցել է Ֆրանսիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների առաջնորդների հետ, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նրա գրասենյակը հաստատում է, որ բոլոր զրույցներում Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «լի է վճռականությամբ վերացնելու ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարչական հնարավորությունները», ինչպես նաև նշել է, որ «ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Իսրայելի հաղթանակը կլինի ողջ աշխարհի հաղթանակը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վաղը այցելել Իսրայել, իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կժամանի երեքշաբթի և կհանդիպի Նաթանյահուի հետ։





























