Ռուսաստանը եւ Թուրքիան շփման մեջ են պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Անկարայի նախաձեռնությունը երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու մասին։
«Այս իրավիճակում գործի են դրվել դիվանագիտական ուղիները, մենք շփման մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ։ ՌԴ դիրքորոշումը լավ հայտնի է, այն ներկայացրել է [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը, հայտարարվել ԱԳՆ-ի կողմից։ Մենք ելնում ենք այն բանից, որ ճգնաժամի հաղթահարումը անհնար է առանց առանցքային խնդրի լուծման՝ երկու պետությունների ստեղծման հիմքի վրա՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համապատասխան»,- ասել է Գրուշկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Անկարան նախատեսում է առաջարկել Իսլամական համագործակցության կազմակերպության մասնակիցներին դիտարկել երաշխավոր երկրների համակարգի ստեղծման գաղափարը կողմերից յուրաքանչյուրի համար, որոնք պետք է ստանձնեն պատասխանատվություն Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորման պայմանների կատարման համար։





























