Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացնում է, որ «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղյալ հայտարարելու նամակից հետո երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքել է կալվածքի վրա առկա պարսպի եւ կայանատեղերի քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այս մասին facնebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության նորանշանակ դիվանապետ Տ. Աղան Աբեղա Գոգչյանը:

Նա նաեւ նշել է. «Երեկ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ եւ վարժեցրած շներ էր բերել կալվածք՝ պահանջելով ազատել կալվածքը հայկական ներկայությունից: Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները եւ Հայ համայնքի անդամները հավաքվել են այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունը եւ անհամաձայնությունը հայտնելու եղած պահանջին:

Մի քանի ժամ հետո կողմերը պայմանավորվել են հեռանալ կալվածքից եւ ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր ուղարկած նամակի պատասխանը: