Ուկրաինան վրացական գինեգործական BOLERO & COMPANY ընկերությունն ընդգրկել է պատերազմը հովանավորողների ցուցակում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
«Շահառու սեփականատերը Վախթանգ Թամազի Կարիչաշվիլին է, որը Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիություն ունի, նա Ուչի Մամացաշվիլու գործընկերն է, որը Բիձինա Իվանիշվիլու զարմիկն է»,- նշվել է WAR AND SANCTIONS նախագծի էջում։
Այստեղ նաեւ նշված է, որ ընկերությունների խումբը, որը ղեկավարում է Կարիչաշվիլին, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստան է արտահանել 69 մլն դոլարի ապրանք։ Ռուսական պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ 2024թ. ռուսական բյուջեի եկամուտները գինու ակցիզից կարող են ավելանալ՝ հասնելով 22,6 մլրդ ռուբլու՝ 11,1 մլրդ ռուբլու դիմաց։
«Ընկերությունների խումբը՝ Bolero & Company Ltd-ի գլխավորությամբ, այդ կերպ աջակցում է Ռուսաստանի տնտեսությանը եւ, հետեւաբար, հովանավորում ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- նշվել է հաշվետվությունում։
BOLERO & COMPANY ընկերությունը առայժմ պատասխան մեկնաբանություն չի արել։





























