Թուրքիայում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Նշվել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 90,9 կիլոմետր խորության վրա։

Ցնցումները գրանցվել են Մուրաթփաշա շրջանից 124 կիլոմետր հարավ-արեւելքում եւ Ալանիայից 35 կիլոմետր հարավում։