Թուրքիան հրաժարվում է երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար առաջարկվող միջազգային փրկարարական օգնությունից, քանի որ քրդերի դեմ հարձակում է նախապատրաստում: Այսպիսի կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանն այսօր` հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Միջազգային լրահոսում Թուրքիային վերաբերող լուրերն սկսում են կիրակի օրվա երկրաշարժից: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է նախապատրաստվել քրդերի դեմ ուժային գործողությունների, ընդ որում` ինչպես իր տարածքում, այնպես էլ հարեւան Իրաքի: Այն, որ այժմ միջազգային հանության համար այդ հարցը երկրորդական է դարձել, Թուրքիայի համար, նվազագույնը սկզբնական փուլում, ազատ գործողությունների հնարավորություն է ստեղծել: Ճիշտ այնպես, ինչպես Ցեղասպանության ժամանակ եղավ», - նշեց Բեքարյանը:
Նրա կարծիքով` Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիային օգնլու հարցում արժանի է ամենաբարձր քաղաքական գնահատականի: «Որպես Հայաստանի քաղաքացի ես հպարտ եմ, որ, մի կողմ թողնելով ամեն մի քաղաքական հաշիվ, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել տուժածներին: Սակայն Թուրքիայի մերժումը քաղաքական հարթության մեջ կարող է ազդանշանել քրդերի դեմ հարձակման նոր ալիքի մասին: Հայաստանում բնակվող քրդերին, նրանց հետ եւ մեզ, դա կարող է չանհանգստացնել», - ասաց Բեքարյանը:




























