ՌԴ կառավարությունն առաջիկայում կարող է չեղարկել դիզելային վառելիքի արտահանման արգելքը, տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Դաշնային խորհրդում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Քանի որ իրավիճակը կայունացել է, կատարվել են փոփոխություններ, անցած շաբաթ չեղարկվել է բենզինի արտահանման արգելքը, առաջիկայում, ես կարծում եմ, կընդունվեն որոշումներ նաեւ դիզելային վառելիքի արտահանման արգելքը չեղարկելու մասին, քանի որ այժմ շուկան լիքն է, եւ այդ որոշումները, որոնք ընդունվել են, իրենց գործառույթը կատարել են»,- ասել է նա։