Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աղոթք է բարձրացրել Սուրբ Երկրում խաղաղության համար։ «Մենք բոլորս զգում ենք պատերազմների ցավը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմները մոլեգնում են աշխարհի տարբեր ծայրերում։ Երբ դրանք հեռու են, մենք, թերևս, դրանք այդքան ուժգին չենք զգում: Բայց կա երկուսը, որոնք կատարվում են մեր կողքին և ստիպում մեզ արձագանքել՝ Ուկրաինան և Սուրբ Երկիրը: Այն, ինչ կատարվում է Սուրբ Երկրում, շատ ծանր է,- ասել է նա տեսաուղերձում։- Պաղեստինի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը խաղաղության իրավունք ունեն, նրանք իրավունք ունեն խաղաղ ապրելու, երկու եղբայրական ժողովուրդները»։
«Մենք աղոթում ենք Սուրբ Երկրում խաղաղության համար։ Մենք աղոթում ենք, որ վեճերը լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե երկու կողմերից հազարավոր մահերով: Խնդրում եմ, աղոթեք Սուրբ Երկրում խաղաղության համար»,- եզրափակել է պոնտիֆիկոսը:
Չորեքշաբթի օրը Ֆրանցիսկոսը տեղեկացրել էր, որ հանդիպել է Իսրայելից և Պաղեստինից ընտանիքների հարազատների խմբերի հետ և Մերձավոր Արևելքի հակամարտությունն անվանել «ահաբեկչություն»:





























