Դուք կարող եք արտահայտել ձեր տեսակետը, բայց պետք է հարգալից լինել ուրիշների, մասնավորապես, ելույթ ունեցողի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ջունը՝ դիմելով ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանին։

«Ես չեմ հիշում, որ նման բան տեղի ունենար ՄԱԿ-ի համաժողովներում։ Դուք պետք է հարգանքով վերաբերվեք ուրիշներին: Խնդրում եմ հարգանք ցուցաբերեք»,- ասել է չինացի դիվանագետը։