Չինաստանի դիրքորոշումը Ճապոնիայի կողմից «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից դեպի Խաղաղ օվկիանոս ռադիոակտիվ աղտոտված ջրի արտանետման վերաբերյալ հստակ է և անփոփոխ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, փոխանցում է Xinhua-ն։

Նա ընդգծել է, որ Չինաստանը դեմ է Ճապոնիայի կողմից վնասված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ աղտոտված ջրի արտանետմանը Խաղաղ օվկիանոս։

«Սա մեր հստակ դիրքորոշումն է, և այն մնում է անփոփոխ», - ասել է Նինգը:

Նա հավելել է, որ կեղտաջրերի արտանետումն օվկիանոս ազդեցություն ունի ողջ մարդկության առողջության, համաշխարհային ծովային միջավայրի և միջազգային հանրության հանրային շահերի վրա։