ԱՊՀ եւ Բալթյան երկրների Թարգմանիչների եւ հրատարակիչների 5-րդ` «Նոր իրողություններին ընդառաջ» խորագրով համաժողովը , որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, հոկտեմբերի 26-28-ը տեղի կունենա Երեւանում:

ԱՊՀ եւ Բալթյան երկրների Թարգմանիչների, գրողների եւ հրատարակիչների առաջին չորս համաժողովներն ապացուցել են իրենց կենսունակությունը, լուրջ, իրական խթան են հանդիսացել Համագործակցության երկրներում գրողական համայնքի զարթոնքի եւ սերտացման համար:

5-րդ հոբելյանական համաժողովը կդառնա այն հարթակը, որտեղ հնարավոր կլինի քննարկել 21-րդ դարի մարտահրավերները թարգմանության եւ գրահրատարակչության ասպարեզում, հայտնում   են կազմակերպիչները:

Համաժողովի ընթացքում կանցկացվեն կլոր սեղաններ հետեւյալ թեմաներով` Ժամանակակից ազգային գրականությունների թարգմանական եւ հրատարակչական խնդիրները, Էլեկտրոնային գիրք. իրականությունը եւ հեռանկարները, Գրական գործակալի դերը թարգմանչական եւ հրատարակչական գործում: