Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պատանդ վերցված և  Գազայի հատված տարված իսրայելցի առաջին 13  կանայք ու երեխաները  Իսրայել են վերադառնում նոյեմբերի 24-ի երեկոյան։

Սա 50 առևանգված իսրայելցիներից բաղկացած առաջին խումբն է, որն ազատ կարձակվի փոխանակման գործարքի շրջանակներում առաջիկա չորս օրվա ընթացքում:

Ինչպես հայտնում է Today in Israel-ը, վկայակոչելով Haaretz թերթին, ՀԱՄԱՍ-ի  ազատած 12 թայ  պատանդները հատել են Իսրայելի սահմանը։