Չինաստանի կառավարությունը որոշել է 1 մլն դոլարի չափով շտապ օգնություն տրամադրել Լիբանանին՝ Իսրայելի հետ սահմանին բախումների հետևանքով տեղահանված քաղաքացիների վերաբնակեցմանը աջակցելու համար, հայտնում է Սինհուան։

Լիբանանում Չինաստանի դեսպան Ցյան Մինցզյանը որոշման մասին տեղեկացրել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին։

Դեսպանը Միքաթիին ներկայացրել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը։

Իր հերթին, Լիբանանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը հրատապ օգնության համար և արտահայտել Լիբանանի կառավարության բարձր գնահատականը պաղեստինա-իսրայելական ներկայիս հակամարտությունը լուծելու Չինաստանի ջանքերի և Լիբանանին երկարաժամկետ աջակցության համար: