Երկու հարյուր ուղեւոր տեղափոխող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Չելյաբինսկում։

Ինչպես РИА «Новый День»-ին տեղեկացրել են Ուրալի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունում, №472 չվերթի (Նովոսիբիրսկ-Սոչի) հարկադրված վայրէջքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, Չելյաբինսկի օդանավակայանում, ժամը 6.42-ին։

Անձնակազմը արտակարգ միջոցի է դիմել «Nord Wind» ավիաընկերության օդանավի հրամանատարի որոշմամբ՝ կապված ուղեւորին անհետաձգելի օգնության ցուցաբերման անհրաժեշտության հետ։ Ինքնաթիռում գտնվող կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Նրան հոսպիտալացրել են Չելյաբինսկի հիվանդանոցներից մեկում։

Դեպի Սոչի թռիչքը նախատեսված է շաբաթ օրը, ժամը 19.00-ին։

Գրանցված է 201 ուղեւոր (4-ը՝ անչափահաս)։ Ներկայում ուղեւորներին տեղավորում են Չելյաբինսկի հյուրանոցներում։