Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը նոյեմբերի 25-ին ժամանել է Կիև։ Նա կհանդիպի Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով X սոցիալական ցանցում Բերսեի հաղորդագրությանը։
Շվեյցարիայի ղեկավարն ընդգծել է, որ Կիևում կմասնակցի պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովին։
«Հիմնական ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի նվաճողական պատերազմի ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա և Շվեյցարիայի երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային», - գրել է Բերսեն:
Շվեյցարիայի նախագահը լուսանկար է հրապարակել նաև Կիևի երկաթուղային կայարանից։
Ուկրաինայի, Լատվիայի նախագահների և Լիտվայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բերսեն հայտարարեց, որ Շվեյցարիան Ուկրաինային ավելի քան 100 միլիոն եվրո օգնություն կփոխանցի։
Միջոցները կօգտագործվեն ականազերծման և սննդի համար։
Միջոցները կհատկացվեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասել է Բերսեն։





























