Ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման բանակցությունները տեղի  կունենան նոյեմբերին:

АPА-ի տեղեկացմամբ` այս մասին  հոկտեմբերի 26-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նաեւ նշել է, որ բանակցությունները կընթանան Վրաստանում:

Նշենք, որ Ադրբեջանա-վրացական սահմանի սահմանագծման  հարցերի երկու երրորդն արդեն որոշված է: