Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կիրակի օրը շնորհակալություն է հայտնել Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիին Գազայում զինադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման գործում նրա միջնորդական աշխատանքի համար:

«Ես անհամբեր սպասում եմ համագործակցության ընդլայնմանը, որը կարող է օգնել բավարարել պաղեստինցի ժողովրդի ձգտումները և համապարփակ խաղաղություն հաստատել տարածաշրջանում», - գրել է աս-Սիսին սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Քաթարը միջնորդել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր զինադադարի հաստատման հարցում, ինչպես նաև նպաստել է տասնյակ պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման գործարքին։