Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ցուցմունք կտա «Մոսկվայի բանկի» գործի առնչությամբ: Այս մասին «Ռուսական լրատվական ծառայությանը» հայտնել է Պետդումայի պատգամավոր, ժողովրդական արտիստ, Մոսկվայի նախկին քաղաքապետի մտերիմ ընկեր Իոսիֆ Կոբզոնը:
«Ես խոսել եմ նրա հետ երեկ: Նա ասաց, որ անպայման կվերադառնա Մոսկվա: Պետք է իմանալ Լուժկովի բնավորությունը: Նա ծագումով ռուս մարդ է: Ես չեմ ուզում որեւէ համեմատություն անել Քադաֆիի հետ, որն ասել էր, որ կմեռնի հարազատ հողում: Բայց ուզում եմ ասել, որ Լուժկովը չի կարող նմանվել մեր գործարարներին, ովքեր թաքնվում են արտասահմանում: Հարցն այն է, թե ինչպես կվարվի ղեկավարությունը», - ասել է նա:
Հիշեցնենք, Ռուսաստանի ՆԳՆ-ի Քննչական վարչությունը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին որպես վկա հրավիրել է ցոււցմունքի «Մոսկվայի բանկից» մոտ 13 մլրդ ռուբլու առեւանգման գործի առնչությամբ: Այդպիսի հնարավորության մասին գործակալությունում հայտարարել էին դեռեւս 9 ամիս առաջ, սակայն նախկին քաղաքագլուխը կարծում է, որ հրավերի պատճառը իր հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է երկրի ղեկավարությանը եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը:




























