Ինտերպոլի շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան ակտիվ համագործակցում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից:
Համաձայն աղբյուրի` Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոյի համագործակցությունը թուրքական գործընկերների հետ բավականին ակտիվ եւ արդյունավետ է, Թուրքիայում Ինտերպոլի ազգային բյուրոն Հայաստանի բյուրոյի հիմնական գործընկերներից է:
Ի տարբերություն թուրքական կողմի, ադրբեջանական կառույցի հետ անմիջական համագործակցություն չի իրականացվում` հայկական կողմից ցանկացած դիմում անարձագանք թողնելու հետեւանքով:




























