Պատերազմն սկսվելուց ի վեր Գազայում զոհվել է 61 լրագրող, տեղեկացրել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ)։
ԼՊԿ տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ զոհվել է 54 պաղեստինցի, չորս իսրայելցի եւ Լիբանանի քաղաքացի երեք լրագրող։
11 լրագրողներ վիրավորվել են, երեքը՝ անհետ կորել, իսկ 19 լրագրող ձերբակալվել է, տեղեկացրել է մամուլի ազատության խումբը։
ԼՊԿ-ն նաեւ տեղեկացրել է, որ հետաքննում է բազմաթիվ հաստատված տեղեկություններն այլ լրագրողների մասին, որոնք սպանվել են, անհետ կորել կամ ենթարկվել սպառնալիքների, տեղեկացրել է Al Jazeera-ն։





























