Հորդառատ անձրևների պատճառով, որոնք սողանքներ են առաջացրել, զոհվել է յոթ հանքափոր, իսկ ավելի քան 20 մարդ անհետ կորել է և, ենթադրաբար՝ զոհվել, հայտնում է AP-ն:

Նշվում է, որ մահացածները պղնձի հանքում աշխատանքներ են կատարել ապօրինի։

Հինգշաբթի ուշ երեկոյան սողանքներից դիակները դեռ չեն հայտնաբերվել, հայտնել են ոստիկանությունից: Ենթադրվում է, որ զոհերից շատերը խեղդվել են:

Ոստիկանությունը հայտնել է, որ հանքափորները պղնձի հանքաքար էին արդյունահանում Սեսելիի բաց հանքից՝ պղնձի գոտու Չինգոլա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Լուսակայից մոտ 400 կիլոմետր դեպի հյուսիս։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ սողանքները տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան ժամը 21-22-ի սահմաններում:

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ պետական ​​պաշտոնյաները չեն կարողացել հստակ ասել, թե քանի հանքափոր է արգելափակվել թունելներում, սակայն Չինգոլայի շրջանի կոմիսար Ռաֆայել Չումուպին Associated Press-ին ասել է, որ նրանց թիվը առնվազն 36 է: