Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կիրակի առավոտյան հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ «ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի», հաղորդում է Haaretz-ը:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ հրթիռը «չի որսացել՝ համաձայն քաղաքականության», և որ բանակը պատասխանել է հրետանային կրակով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ հակատանկային հրթիռ է արձակվել Իֆթախ կիբուցի ուղղությամբ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, բանակը պատասխանել է հրետանային կրակով։





























