Տարեվերջին ինքնասպառումից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ոչ շտապ եւ անկարեւոր գործերից, իսկ ամեն ինչ հասցնելու համար պետք է կատարել միատեսակ գործեր եւ խուսափել շեղիչ գործոններից։ Այս մասին հոգեբանները պատմել են The Conversation-ին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս երեւույթը բնորոշում է որպես երեք հիմնական նշանների համակցում՝ հոգնածություն, էմպատիայի կորուստ եւ աշխատանքի արտադրողականության նվազում։ Դրան ենթարկվում են բարեխիղճ պերֆեկցիոնիստները, հատկապես Նոր տարուց առաջ։
Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է գործերը բաժանել կարեւորների եւ շտապների, ոչ կարեւորների եւ ոչ շտապների, կարեւորների եւ ոչ շտապների, ոչ կարեւոր շտապների։ Պետք է որոշել նաեւ այն խնդիրները, որոնք կարելի է հանձնարարել այլ մարդկանց։ Դա թույլ կտա ազատվել կարեւոր գործերի հսկայական ցուցակից եւ կնվազեցնի սթրեսը։
2022թ. իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ընդմիջումներն օրվա ընթացքում բարելավում են ուշադրության կենտրոնացումը, ինքնազգացողությունը եւ օգնում են ավելի շատ աշխատանք կատարել։ Արժե նաեւ նվազագույնի հասցնել շեղող գործոնները, օրինակ՝ հեռախոսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի լավ են հաղթահարում մտավոր խնդիրներ, երբ նրանց հեռախոսները գտնվում են այլ սենյակում, ոչ թե գրպանում։





























