Առնվազն 45 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական Դեյր էլ Բալեի տների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին։
«Վերջին ժամվա ընթացքում Դեյր ալ-Բալահում երեք ընտանիքների տների իսրայելական ռմբակոծությունից 45 զոհ ունենք»,- Reuters-ին ասել է Դեյր ալ-Բալահի Շուհադա ալ-Աքսա հիվանդանոցի ղեկավար բժիշկ Էյադ ալ Ջաբրին։





























