Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի դին։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով։
Իլյա Կիվան նախկին ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը հայտնի է դարձել 2014 թվականի Մայդանի դեպքերից հետո։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի 9-րդ գումարման, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» խմբակցությունից ժողովրդական պատգամավորը եղել է իրավապահ գործունեությանը օրենսդրական աջակցության հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի հունվարի վերջին Կիվան լքել է Ուկրաինան՝ սկզբում տեղափոխվելով Իսպանիա, այնուհետև՝ Մոսկվա։ Փետրվարի 24-ին ռազմական գործողության մեկնարկից հետո նա աջակցել է ռուսական իշխանությունների գործողություններին՝ կոչ անելով «ազատագրել Ուկրաինան արևմտյան օկուպացիայից»։
2023 թվականի օգոստոսին Կիվան ուկրաինացիներին կոչ է արել ոտքի կանգնել և տապալել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռեժիմը։
Նոյեմբերին Իլյա Կիվան հեռակա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։





























