ԱՄՆ-ն Ուկրաինային մինչև 175 մլն դոլարի սպառազինության նոր փաթեթ է հատկացրել, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Այս փաթեթը, որը հավաքված է Ուկրաինային օգնելու համար մեզ մնացած սահմանափակ ռեսուրսներից, նախատեսում է մինչև 175 միլիոն դոլարի սպառազինություն և հանդերձանք», - ասվում է հայտարարության մեջ: Հստակեցվում է, որ փաթեթը ներառում է HIMARS համազարկային հրթիռային համակարգեր, AGM-88 HARM հակառադարային հրթիռներ, հրետանային արկեր, զրահաթափանց արկեր, հրաձգային զենքի  զինամթերք, խոչընդոտների ոչնչացման պայթուցիկ զինամթերք, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության սարքավորումներ, ինչպես նաև պահեստամասեր և օժանդակ սարքավորումներ։