Թուրքիան պաշտոնապես դիմել է Հայաստանին երկրաշարժի հետեւանքները վերացնելու խնդրանքով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, ներկայումս հայկական կողմը քննարկում է հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ցուցաբերելու մեխանիզմները:

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։ Վերջին տվյալներով, զոհվել է 534 մարդ: