Սաբի անունով Վրաստանի քաղաքացին տրանսեքսուալ է, ով հասարակությունից աջակցություն է խնդրում:

Նրա խոսքով, այն որ ինքը ուրիշ է, հասկացել է մանուկ հասակում եւ ունեցել է միայն մի երազանք, թե երբ կդառնա չափահաս, որպեսզի լքի իր ավանդական ընտանիքը եւ ապրի անկախ, ինչպես ինքն է ցանկանում, հայտնում է վրացական ITV.ge վրացական գործակալությունը:

«Ես ծնվել եւ մեծացել եմ Պերիփերիա կոչվող տարածաշրջանում, որտեղ ինձ ոչ ոք չէր հասկանում եւ չէր ընդունում, այդ պատճառով էլ տեղափոխվել եմ մայրաքաղաք եւ հասարակության կողմից աջակցության կարիք եմ զգում»,-ասում է նա, ընդգծելով, որ այսօր նա դեռ չունի սիրելի տղամարդ:

«Գումար եմ հավաքում, որպեսզի վիրահատվեմ եւ  լիովին կարողանամ ինձ կին զգալ, որից հետո էլ հավատում եմ, որ անպայման կհանդիպեմ իմ սիրուն»,-նշում է տրանսեքսուալ Սաբին:

Ըստ գործակալության, տրանսսեքսուալները Վրաստանի հասարակության մի մասին նյարդայնացնում են, մի մասն ընդհանրապես նրանց չի ընդունում: Սակայն փաստ է, որ Վրաստանում նման մարդիկ կան եւ խնդրում են, որ հասարակությունը աջակցի իրենց: