Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցչի Թել Ավիվ այցի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը նյարդայնացնում է Հայաստանի եւ Իսրայելի ղեկավարություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց IzRus.co.il-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը: Նրա խոսքով` այդ տեղեկատվությունը խնամքով թաքցվում է:

«Միակ բանը, որը կարելի է այսօր միանշանակ արձանագրել` խիստ գաղտնիության ռեժիմի փաստն է:  Ով է գալու Իսրայել, ում հետ է հանդիպելու, եւ կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, այս ամենը գաղտնի է պահվում»,- ընդգծել է զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, IzRus պորտալը տեղեկություններ էր տարածել Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցչի Իսրայել այցի մասին: Գործակալության տվյալներով` այցի նպատակը  ռազմավարական հարցերում երկկողմ համագործակցության հնարավորությունների ճշգրտումն է:

Նշենք, որ թե հայկական, եւ թե իսրայելական պետական գերատեսչությունները հրաժարվում են մեկնաբանել այս փաստը: