Հոլանդիայում ահաբեկչության հավանականությունը վերջին ամիսներին աճել է, երեքշաբթի օրը հայտնել է NCTV հակաահաբեկչական գործակալությունը՝ բարձրացնելով սպառնալիքի մակարդակը 3-ից, որտեղ այն գտնվում է 2019 թվականի դեկտեմբերից ի վեր, 4-ի՝ մեկից հինգ սանդղակով,  հաղորդում է Reuters-ը:

«Հարձակման իրական հավանականություն կա», - ասվում է ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հարցերով ազգային համակարգողի (NCTV) հայտարարության մեջ: