Իրանի իշխանությունները ազատել են դերասանուհի Մարզի Վաֆամերին, ով Ավստրալիայում նկարահանված «Իմ Թեհրանի զեղչը» ֆիլմում խաղացած դերի համար դատապարտվել էր մտրակի 90 հարվածի եւ մեկ տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կայքը:

Կազմակերպության տվյալներով` դերասանուհին ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Թեհրանի վերաքննիչ դատարանը կրճատել է կալանքի ժամկետը` դարձնելով 3 ամիս, ու չեղյալ է համարել  մտրակի 90 հարվածների դատապարտելու մասին դատարանի որոշումը:

Մարզի Վաֆամերը 2009թ. էկրան բարձրացած ֆիլմում նկարահանվել էր առանց իրանական ավանդական գլխաշորի, մեկ այլ ֆիլմում` ալկոհոլային խմիչք է խմել, ինչը հակասում է իրանական օրենքներին եւ ավանդույթին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: