Ալմաթիի դատախազությունը հետաքննում է ավելի քան 400 մլն տենգեի (ավելի քան 865 հազար դոլար) բյուջետային միջոցների յուրացումը Ղազախստանի խոշորագույն «Ղազախֆիլմ»կինոստուդիայում: Այս մասին հայտնում է վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը։
«Ալմաթի քաղաքի դատախազությունը «Ղազախֆիլմ» բաժնետիրական ընկերության ստուգման արդյունքների հիման վրա բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափի հափշտակության փաստով մինչդատական հետաքննություն է սկսել։ Նախնական տվյալներով՝ պարզվել է ֆիլմի նկարահանմանն ուղղված ավելի քան 400 մլն տենգեի հափշտակության փաստը«, - ասված է հաղորդագրության մեջ։
Մինչդատական քննությունն իրականացնում է տնտեսական հետաքննությունների վարչությունը:
Շաքեն Այմանովի անվան «Ղազախֆիլմ» կինոստուդիան հանրապետության գեղարվեստական, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմերի խոշորագույն կինոստուդիան է։ Ալմա Աթայում գտնվող ստուդիան հիմնադրվել է 1934 թվականին։





























