Ռեյկյավիկի մոտ հրաբխի ժայթքման ինտենսիվությունը թուլանում է, իսկ մերձակա Գրինդավիկ քաղաքի բնակիչներին կարճ ժամանակով տուն կթողնեն, տեղեկացրել է RUV-ը։
Լավան հոսում է երկու հիմնական աղբյուրից, մոտ 4 կիլոմետրանոց ճեղքից, որը գոյացել է ժայթքման սկզբում։ Առաջին օրերի համեմատ ինտենսիվությունը էապես նվազել է՝ վայրկյանում մոտ 10 խորանարդ մետր։
Սառած լավայի մակերեսը հասել է 3,7 քառակուսի կիլոմետրի։
Կեսգիշերից հետո այդ շրջանում գրանցվել է 20 փոքր ստորգետնյա ցնցում, չորեքշաբթի օրվանից դրանց թիվը հասել է 65-ի։
Մերձակա Գրինդավիկ քաղաքի բնակիչներին թույլատրել են վերադառնալ տուն ժամը 7-ից 16-ի սահմաններում, որոշակի ճանապարհներով։ Առաջին օրերին քաղաքում կարող էին գտնվել միայն արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետները։





























