Անգլիայում աճուրդում 4000 դոլարով գնել են 103 տարեկան տոնածառ, գրում է Hansons պորտալը։

Նշվում է, որ դա արհեստական եղևնի է և առաջիններից մեկը, որը մասսայական է թողարկվել: Ծառը բերվել է նախկին սեփականատեր Դորոթի Գրանտի ընտանեկան տուն 1920 թվականին, երբ կինն ութ տարեկան էր։

«Դորոթին սիրում էր այս ծառը»,- ասել է աճուրդի տան սեփականատերը։

Տոնածառն աճուրդում ներկայացրել է Դորոթիի դուստրը՝ 84-ամյա Շիրլի Հոլը։ Կինը ցանկանում էր, որ իր մոր հիշատակը հնարավորինս երկար պահպանվի, իսկ արհեստական ծառը մարդկանց հիշեցնի 1920-ականների կյանքի մասին:

«Չնայած առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներին և իսպանական գրիպի համաճարակին, մարդիկ այդ ժամանակ լավատես էին»,- ասվում է հայտարարության մեջ: