Գլենդելում բժշկության ոլորտում կատարած խարդախությունների մեջ կասկածվող 15 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը հայեր են:
Glendale News Press-ի տեղեկացմամբ` Գլենդելի Manor Medical Imaging կլինիկան եւ Սան Մարինոյի San Gabriel դեղատունը պետությանը հոգեմետ դեղերի հսկայական հաշիվներ են ներկայացրել: Կազմակերպությունը 18 մլն դոլարի կեղծ հաշիվ է ներկայացրել, իսկ Mediacare и Medi-Cal կազմակերպություններին հասցված վնասը կազմում է 7,3 մլն դոլար: Խարդախությանը մասնակցել է 16 մարդ, ներառյալ եւս մեկը, ում այս ամսվա սկզբին էին ձերբակալել, նաեւ մեկ ուրիշը, որը գտնվում է ազատության մեջ:




























