Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիայի հիմնադրման կապակցությամբ ուղարկված շնորհավորանքը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Քլինթոնը շնորհավորանքի մեջ խառնել է ամսաթիվը եւ հոկտեմբերի 29-ի փոխարեն գրել հոկտեմբերի 28։

Նշենք, որ Քլինթոնը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Թուրքիային՝ Թուրքիայի հանրապետության ստեղծման 88-ամյակի առթիվ։