Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի նախարար Սուաթ Քըլըչը խիստ է պատասխանել ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովային, ով ասել էր, թե Ստամբուլում շները ոհմակներով են շրջում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը պնդել է, թե Շարապովան իր վնասվածքը եւ մրցաշարը լքելը փորձում է դարձնել Ստամբուլի մեղքը։ «Շատ անարդար է Շարապովայի քայլը՝ չեղած պատճառներով ստվերել 2020 թվականին Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու դարձած Թուրքիայի հեղինակությունը»,-ասել է Սուաթ Քըլըչը։
Նշենք, որ Շարապովան հրաժարվել էր Ստամբուլում անցկացվող թենիսի մրցաշարից՝ հայտարարելով, թե այլեւս Ստամբուլ չի գա, քանի որ փողոցներում ոհմակներով շներ են թափառում։




























