Ավստրալիայում ուժեղ փոթորիկների հետեւանքով զոհվել է 10 մարդ, տասնյակ հազարավոր օբյեկտներ մնացել են առանց էլեկտրականության, տեղեկացրել է Reuters-ը։

Դեկտեմբերի 25-ին եւ 26-ին փոթորիկներ են սկսվել Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգներում։ Ավելի քան 90 000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։

Երեք մարդ զոհվել է այն բանից հետո, երբ զբոսանավը, որտեղ 11 մարդ կար, շրջվել է Գրին կղզու մոտ Մորտոն ծոցում, լրագրողներին հայտնել է Քվինսլենդի ոստիկանության կոմիսար Կատարինա Քերոլը։

Ոստիկանության տվյալներով՝ երկու կանայք մահացել են Գիմփի քաղաքից ոչ հեռու։ Իննամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ անհետացել է կոյուղաջրերում Բրիսբենի հարավում։

Իշխանությունները նախազգուշացրել են, որ արագ բարձրացող գետերը կարող են դուրս գալ ափերից եւ հեղեղել վրանաճամբարները, որոնք բազմամարդ են դառնում ամանորյա օրերին։