ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ծովինար Խաչատրյանը։
Նա նշեց, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ։
Մենք տեղեկացանք, որ առաջիկայում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։
Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։





























