Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.40-ին Հալաբյան 24 հասցեում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով սև գույնի «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, չպարզված պետհամարանիշերով, վրաերթի է ենթարկել հետիոտն Դոնարա Հարությունյանին եւ դիմել փախուստի: Դ. Հարությունյանը տեղում մահացել է, հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը:
Այն մարդիկ, ովքեր տեղեկություն ունեն սև գույնի «Ռենջ Ռովեր» մակնիշի տրանսպորտային միջոցի վերաբերյալ, խնդրում ենք անհապաղ ահազանգել 1-02, 911:




























