Հարցման ենթարկված ամերիկացիների մեծ մասը 2023-ն անվանել է վատ տարի ԱՄՆ-ի համար։ Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ուրբաթ հրապարակել է Fox News հեռուստաալիքը։

Հաշվարկների համաձայն՝ հարցվողների 66 տոկոսը անցնող տարին անվանել է վատ տարի ընտանիքի համար։ Հարցվածների 53 տոկոսը 2023-ը համարել է անհաջող ոչ միայն հարազատների, այլեւ իր համար։

Ինչ վերաբերում է անցած տարվա հետազոտությանը, ապա այն ցույց է տվել, որ 2022-ը ԱՄՆ-ի համար վատ է համարել ամերիկացիների 67 տոկոսը, իսկ ընտանիքի համար՝ 52 տոկոսը։

2023թ. դեկտեմբերի 10-13-ին անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 3 տոկոսային կետ։