Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում տղամարդը առեւանգել եւ մեկ ամիս նկուղում է պահել 16-ամյա դպրոցական աղջկան, տեղեկացրել է Fox News-ը։
Դպրոցականը ծանոթացել էր Քոնեկտիկուտ նահանգի բնակիչ Զաքարի Ջոնսի հետ սոցցանցերում։ Տղամարդը ներկայացել էր 19-ամյա տղա եւ պայմանավորվել աղջկա հետ հանդիպման մասին։ Հետո չարագործը աղջկան տարել էր Քոնեկտիկուտ եւ պահել նկուղում, որտեղ բռնաբարել եւ սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրա հետ։
Անչափահասի առեւանգման մասին ոստիկանությանը տեղեկացրել է Ջոնսի մայրը։ Նա ձերբակալվել է, նրան ավելի քան 30 մեղադրանք է ներկայացվել։ Բուժման կուրսից հետո աղջիկը վերադարձել է ծնողների մոտ։





























