Մոլդովան ակնկալում է 2024թ. ԵՄ-ից 300 մլն եվրո ստանալ, հայտնել է խորհրդարանի տնտեսության, բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ Ռադու Մարիանը։

ԵՄ գագաթաժողովը դեկտեմբերի 14-ին որոշում է ընդունել Եվրամիությանն Ուկրաինայի եւ Մոլդովայի ապագա անդամակցության բանակցություններ սկսելու մասին։

«Ակնհայտ է, որ մենք բանակցություններ ենք վարելու։ 2024թ. մենք ակնկալում ենք մոտ 300 եվրոյի հոսք։ Ակնհայտ է, որ միջոցների մի մասը կֆինանսավորի դեֆիցիտը»,- ասել է Ռադու Մարիանը։

Նրա խոսքով՝ այդ միջոցները նախատեսված են Մոլդովայի համար՝ որպես թեկնածու երկիր։ Նա կարծում է, որ փողերը կօգտագործվեն էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաեւ դպրոցներում ներդրումներ կատարելու համար։

«2027թ. մենք կարող ենք ավելի շատ միջոցներ ունենալ, բայց դա չափազանց հեռու է։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում Եվրամիության հետ այն մասին, որ անհամեմատ ավելի շուտ ավելի մեծ քանակությամբ միջոցների հասանելիություն ստանանք»,- ավելացրել է Մարիանը։