Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին` Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ։ Այս մասին ասված է երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Խաչատուրյանին եւ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձներում Պուտինը վստահություն է հայտնել, որ «մեր ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների եւ բազմապլան կառուցողական համագործակցության հետագա առաջընթաց զարգացումը»։