Financial Times-ը (FT) հրապարակել է գալիք տարվա կանխատեսումները։ Պարբերականը նշում է, որ նախորդ տարվա 20 ենթադրություններից միայն երեքը չեն իրականացել։ Լրագրողների կանխատեսումները վերաբերում են քաղաքական, տնտեսական և բիզնես գործընթացներին, ինչպես նաև կլիմայական պայմաններին։
Դոնալդ Թրամփը կրկին ԱՄՆ նախագահ չի դառնա. Եթե նա կարողանա հաղթահարել Կոլորադոյում և Մենում իր առաջադրման դեմ իրավական խոչընդոտները, ապա դա կլինի «շատ լարված մրցավազք»: Այնուամենայնիվ, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը կհաղթի ընտրություններում։ Միևնույն ժամանակ, Թրամփը կդատապարտվի քվեարկությունից առաջ չորս դատավարություններից առնվազն մեկում և այն կներկայացնի որպես քաղաքական հետապնդում Բայդենների հանցագործ ընտանիքի կողմից։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կշարունակեն ֆինանսավորել Ուկրաինային՝ չնայած տարեվերջին օգնության համաձայնեցման հետ կապված խնդիրներին։ Եթե Թրամփն իսկապես վերադառնա Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին, դա Կիևին աջակցելու հարցում խնդիր կդառնա, նշում է թերթը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ, «Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, դեռ կդժվարանա հասնել ռազմական առաջընթացի և կկանգնի Մոսկվայի հետ բանակցելու հարցում աճող ճնշման առջեւ»: Ռուսական կողմը դատապարտում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և կարծում է, որ դա չի փոխի հակամարտության ելքը, այլ միայն կերկարաձգի այն։
Իսրայելի և իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմը լայնածավալ հակամարտություն չի առաջացնի Մերձավոր Արևելքում՝ չնայած իսրայելական ուժերի և լիբանանյան Հեզբոլլահ շարժման միջև առճակատման սրմանը։ Իրավիճակը «անհանգստացնող անկայուն է», բայց հույս կա, որ դիվանագիտական ճնշումը կզսպի այն, քանի որ ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը չեն ցանկանում ավելի լայն տարածաշրջանային հակամարտություն, նույնիսկ եթե Հըզբոլլահի և Իսրայելի միջև կռիվները սրվեն, գրում է FT-ն։
Նախագահի փոփոխությունը Թայվանում չի հրահրի Չինաստանի հարձակումը, թեեւ շատերը վախենում են, որ իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածու Լայ Ցին-դեի հնարավոր հաղթանակը կարող է նման վտանգ ստեղծել, քանի որ նա ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան պետության ներկայիս ղեկավար Ցայ Ինգ Վենը։ Ինչպես նշում է թերթը, Լայը հասկացրել է, որ հավատարիմ է մնալու Ցայ Ինգ Վենի կուրսին Չինաստանի նկատմամբ, իսկ Պեկինը «ըստ ամենային, դեռ հավատում է, որ ինքը հնարավորություն ունի ստիպել Թայվանին միավորվել առանց կռվի՝ ռազմական ահաբեկման, քաղաքական ներթափանցման, տնտեսական գայթակղությունների և միջազգային մեկուսացման ճանապարհով»:
X ընկերությունը (նախկինում՝ Twitter, որը վերանվանվել է Իլոն Մասկի ձեռքբերումից հետո) կսնանկանա 2024 թվականին։ Թեև Մասկը որպես մոտիվացիա է օգտագործել սնանկության մասին նախազգուշացումները, ինչպես դա արեց Tesla-ի և SpaceX-ի դեպքում, այս անգամ իրավիճակը նրա օգտին չէ։ Գովազդատուները հրաժարվում են X-ում տեղադրումներից, և եկամուտների նոր հոսքեր ստեղծելու ջանքերը ձախողվում են: Միևնույն ժամանակ Մասկը, հնարավոր է, «բավականաչափ անխոհեմ է», որպեսզի մտածի, թե կարող է դիմակայել սնանկացմանը եւ բոլոր դեպքերում դուրս գալ առաջին հորիզոնական, նշում են լրագրողները:
Հաջորդ տարին կլինի ռեկորդային ամենաշոգ տարին, որը կգերազանցի 2023 թվականը։ FT-ի կանխատեսումների համաձայն՝ անցնող տարին այնքան էքստրեմալ ջերմաստիճան է գրանցել, որ գրեթե անկասկած կլինի ամենաշոգը, սակայն հաջորդ տարին կխախտի բոլոր ռեկորդները։ Սա այն է, ինչ շատ գիտնականներ են ակնկալում, քանի որ շոգն ուժեղանում է Էլ Նինյոյի պատճառով, մի երևույթ, որի պատճառով Խաղաղ օվկիանոսը հասարակածային հատվածում սովորականից տաքանում է ոչ ավելի, քան 3 աստիճանով: «Սա սովորաբար ամենամեծ ազդեցությունն է ունենում գլոբալ ջերմաստիճանի վրա՝ դրանց գագաթնակետից հետո, ինչը կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականի հունվարը», - բացատրում է թերթը:
Լրագրողները նաև կանխատեսում են, որ ԱՄՆ-ին կհաջողվի հասնել «փափուկ վայրէջքի», Չինաստանի տնտեսական աճը դեռ կգերազանցի 4%-ը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին կդառնա Եվրահանձնաժողովի ղեկավար, «եթե նա որոշակի ջանքեր գործադրի», և Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլին երկիրը պեսոյից դոլար չի տեղափոխի:




























