Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունները գալիք տարում իր միջուկային և հրթիռային զինանոցն ընդլայնելու, պաշտպանությունն ուժեղացնելու և ևս երեք հետախուզական արբանյակներ արձակելու պլանների մասին։

Գերատեսչությունը ևս մեկ անգամ նշել է, որ Հյուսիսային Կորեան անտեսում է իր ժողովրդի տառապանքն ու դժվարությունները, որոնք, իբր, առաջացել են միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմամբ՝ հյուսիսային և հարավային Կորեաների միջեւ հարաբերությունների կործանման և Կորեական թերակղզում իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը դնելով Հարավային Կորեայի վրա:

Զինվորականները նման հայտարարությունները որակել են որպես «ժառանգական բռնապետության բնույթի» ցուցադրում, որը ձգտում է պահպանել իշխանությունը և ռեժիմը:

Հարավկորեացի զինվորականները Հյուսիսային Կորեային կոչ են արել անհապաղ դադարեցնել միջուկային զենքի ստեղծումը և վերադառնալ ապամիջուկայնացման ճանապարհ՝ ընդգծելով, որ դա Հյուսիսային Կորեայի ժողովրդի կյանքը բարելավելու և միջազգային հանրությանը ինտեգրվելու միակ միջոցն է։